Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին անկեղծացել է, որ ցանկանում է խաղադաշտ դուրս գալ, հաղորդում է Goal-ը:
«Շատ եմ կարոտում ֆուտբոլը: Ես 34 տարեկան եմ և այդքան էլ ժամանակ չունեմ սպասելու:
Պետք է օգտագործեմ յուրաքանչյուր օրը: Տանը նստելու և գրքեր կարդալու ժամանակ դեռ շատ կունենամ»,- ասել է Պոդոլսկին:
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը ձմռանը տեղափոխվել է «Անթալյասփոր»:
Հավելենք, որ Թուրքիայի այս առաջնությունում նա անցկացրել է 6 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: