«Սևիլիայի» հարձակվող Չիչարիտոն կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։ Այս մասին հայտնում է Sports Illustrated-ը։
Տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ Չիչարիտոյի ձեռքբերմամբ «Լոս Անջելես Գելեքսիում» ցանկանում են դարձյալ ուժեղացնել հարձակման գիծը։ Հիշեցնենք, որ ակումբից հեռացել է Զլատան Իբրահիմովիչը։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայի» և «Վեսթ Հեմի» կազմում մասնակցած 17 խաղերում 4 գոլ է խփել։
Չիչարիտոն Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում 109 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 52 գոլի հեղինակ։