«Ինտերը» կարող է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոսեսին, ով խաղում է «Ֆեներբահչեի» կազմում վարձավճարով:
Միլանյան ակումբի համար նիգերիացին պահեստային տարբերակ է, եթե նրանք չկարողանան պայմանավորվել «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի տրանսֆերի շուրջ, հայտնում է Caughtoffside-ը:
Նշենք, որ «Ինտերի» կազմը շուտով կհամալրվի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը: Հաղորդվում էր, որ խաղացողի տեղափոխությունն արդեն համաձայնեցված է: