«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսպաշտպան Քրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակից.
«Էրիկսենի տրանսֆերի մասի՞ն: Կարծում եմ այդ մասին պետք է հարցնեք նրա գործակալին ու «Ինտերին», քանի որ նրանք ավելի շատ բան գիտեն, և դա այն պատճառով, որ «Ինտերը» պատրաստվում է առաջարկ անել, բայց դա դեռ տեղի չի ունեցել:
Ինձ զարմացնում է, որ մարդիկ խոսում են այդ մասին: Խաղադաշտում Էրիկսենը պայքարում է ամբողջ ուժով:
Մինչ հիմա ես չեմ հասկանում այս ամբողջ լավատեսությունը: Արդեն մի քանի խաղ է, որ շատերն ասում են Էրիկսենը տեղափոխվում է «Ինտեր», բայց նա խաղում է մեր թիմում և վաղն էլ խաղալու է»,-ասել է պորտուգալացի մարզիչը: