«Միլանի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը վարձավճարով տեղափոխվեց «Ֆեներբահչե»:
DeMarkeSports -ը նշում է, որ իտալական և թուրքական ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, մրցաշրջանի ավարտին ստամբուլյան ակումբը պարտավոր կլինի գնել խաղացողին 5 միլիոն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա շվեյցարացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 5 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: