«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կիսել է իր կարծիքը կատալոնական ակումբում իր նախկին գործընկեր Լիոնել Մեսիի վերաբերյալ:
«Երբ ես առաջին անգամ ժամանել էի Բարսելոնա, արդեն խոսակցություններ էին հայտնվել մի հիանալի տղայի մասին: Որոշ ժամանակ անց մենք ընկերներ դարձանք, շատ լավ հասկացանք իրար:
Ես հաջողակ էի, որ օգնեցի նրան առաջին գոլի ժամանակ: Որոշ ժամանակ անց շատ հաճելի է տեսնել մեկին, ով առաջին քայլերն է կատարել քո կողքին, ապա նվաճում է ամբողջ աշխարհը:
Մենք միշտ շատ մտերիմ ենք եղել Մեսիի հետ: Նա ինձ սովորեցրեց իսպաներեն, ես պորտուգալերեն, բայց գնդակով մենք հիանալի հասկանում էինք միմյանց:
Զարմացնում էր ինձ այն, թե որքան հանգիստ էր Մեսսին: Սա է այն, ինչն ինձ իրոք դուր է գալիս: Նա երբեք խնդիրներ չի ունենում, միշտ մնում է իր ընտանիքի և սիրելիների կողքին:
Լեոն ամեն ինչ ունի, և նրան երբեք ոչինչ պետք չէր ինձանից»- մեջբերում է Ռոնալդինյոին Marca-ն :