Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը «կարմիր սատանաներին» կարժենա 55 միլիոն եվրո + բոնուսները։ Ֆերնանդեշի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը 15 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել 25 խաղերում։
«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում է նաև «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։