Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, ով իտալական մամուլի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ հռոմեացիների կազմում վնասվածքի պատճառով չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: