Թուրինյան ակումբը հայտնել է, թէ ով է իտալական ակումբի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուսի» դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Անցած ամիս անցկացրած 6 խաղերում 34-ամյա պորտուգալացին խփել է 6 գոլ:
14 գոլով Ռոնալդուն «բիանկոներների» լավագույն ռմբարկուն է Սերիա Ա-ում: