Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:
Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքւմ իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ, աշոցքցի 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը: Նա հունվարի 21-ին կպայքարի 10կմ մրցատարծության դասական ոճում:
Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 1872 մարզիկ-մարզուհիներ:
Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին: