Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Sportske Novosti-ի փոխանցմամբ ՝ «ռոսոներները» ֆուտբոլիստի համար կվճարեն 20 միլիոն եվրո ՝ գումարած 5 միլիոն եվրո բոնուս: Նաև «Դինամոն» կստանա մինչև մեկ միլիոն եվրո՝ 21-ամյա իսպանացու հետագա վաճառքի դեպքում:
Ինքը՝ Օլմոն, 5 տարվա պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 2,5 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով: Նա կատալոնյան ակումբի սան է: