«Ինտերը» շարունակում է քայլեր ձեռնարկել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար:
Միլանցիները 27-ամյա դանիացու համար առաջարկն ավելացրել են 10-ից 18 մլն եվրոյով: Ընդ որում, կողմերը վստահ են, որ կփակեն գործարքը, վստահեցնում է Նիկոլո Սկիրան:
Christian #Eriksen‘s agent (Martin Schoots) fixed every contractual details in the afternoon with his lawyer in Milano. Total agreement until 2024 (wages of €10M a year) with #Inter who pushes to close with #Tottenham. Offered €18M. Parts are confident to finalize the deal fast
— Nicolò Schira (@NicoSchira) January 16, 2020
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» Էրիկսենի համար 20 մլն եվրո է առաջարկել, իսկ «Ինտերն» արդեն կիսապաշտպանի հետ համաձայանեցրել է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր` տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:
Ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ և ամռանն ազատ խաղացողի կարգավիճակում հանդես կգա: