«Չելսիի» նախկին հարձակվող Դեմբա Բան, ով այժմ խաղում է «Իստամբուլում», կարծում է, որ «Ոսկե գնդակը» 2019-ին պետք է ստանար իր հայրենակից Սադիո Մանեն, այլ ոչ թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
«Հիմա հաճախ խոսում են վիճակագրության մասին: Իմ կարծիքով «Ոսկե գնդակը» արժանի էր ստանալ Մանեն: Եթե 2019-ին Մանեի վիճակագրությունը համեմատենք Մեսսիի վիճակագրության հետ, ապա Լիոնելը ամեն դեպքում կհաղթի: Նույնիսկ ավելի քիչ գոլերով: Փաստն այն է, որ Մանեն հաղթեց Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթը, անցկացրեց անհավատալի մրցաշրջան և բաժանեց Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի կոչումը: Եվ բացի այդ, նա առանցքային դեր խաղաց բոլոր խաղերում:
Ես դա քննարկել եմ դա շատ խաղացողների հետ: Նրանք ասացին. «Այո, այո, բայց Մեսսին ավելի լավն է»: Իհարկե, բոլորը դա գիտեն: Նույնիսկ եթե Սադիոն ինձ մոտ գա և ասի, որ նա ավելի լավն է, քան Մեսսին, ես կապտակեմ նրան և կասեմ. «Կանգնիր, տղա, նստիր»: Բայց 2019-ին, իմ կարծիքով, նա ավելի լավն էր», — մեջբերում է հարձակվողին The Independent։