Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկել է 20-րդ տուրը:
Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 94-102 հաշվով զիջել է մերձմոսկովյան «Խիմկիին»: Իսպանական մյուս ակումբը՝ «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 80-74 հաշվով առավելության է հասել թուրքական «Ֆեներբախչեի» նկատմամբ: Խաղային օրվա երրորդ խաղում «Մաքքաբլի Թել Ավիվը» 69-63 հաշվով պարտության է մատնել «Միլանին»: Այսօր կմրցեն ԲԿՄԱ-ն ու «Բասկոնիան», «Զենիթն» ու «Վալենիսիան», «Ցրվենա Զվեզդան» ու Ալբա Բեռլինը, Օլիմպիակոսն ու «Բավարիան», «Պանատինաիկոսն» ու «Ժալգրիսը»:
Հայաստանի հավաքականի պաշտպան Բրայան Դանթսթոնի «Անադոլու Էֆեսը», որը մրցաշարային աղյուսակի առաջատարն է, կմրցի «Լիոնի» հետ: