«Ատալանտան» օգտվել է «Սամպդորիայի» հարձակվող Դուվան Զապատայի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությունից՝ ըստ պայմանագրի համապատասխան կետի: Ըստ Transfermarkt-ի ՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո:
28-ամյա կոլումբիացին 2018 թվականի ամռանն էր վարձավճարով տեղափոխվել «Ատալանտա»: Այդ ժամանակվանից նա ակումբի կազմում անցկացրել է 59 հանդիպում, խփեց 35 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
Զապատան Կոլումբիայի հավաքականի խաղացող է: Նախկինում ֆուտբոլիստը ներկայացրել էր նաև «Նապոլիի» գույները: