Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարում մնացել է միայն շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնության վերջին տուրը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը սպիտակներով մրցեց ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանի հետ ու ցավալի պարտություն կրեց:
Հաղթանակներ տարան նաև Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Շահինյանն ու Արթուր Դավթյանը: Ոչ-ոքի ավարտվեց Մատվիշեն-Լևին զույգի պարտիան:
Նախավերջին տուրից առաջ 6 միավորով միանձնյա առաջատարը Հովիկ Հայրապետյանն է: Երկրորդ և երրորդ տեղերը 5-ական միավորով զբաղեցնում են Արթուր Դավթյանն ու Ստուրուա Զուրաբը:
Աննա Սարգսյանը 2.5 միավորով նախավերջին տեղում է: