Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հավանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխությանը:
The Sun-ի հաղորդմամբ, Աբրամովիչն ու ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան հավանել են անգլիացու խաղն ու ցանկանում են իրականացնել նրա տրանսֆերը: Սանչոն Աբրամովիչին գերել է իր խաղով ու ռուս մեծահարուստը պատրաստ է խոշոր գումար հատկացնել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Սանչոն դիտարկվում է Ազարին փոխարինող:
Այս մրցաշրջանում Սանչոն անցկացրած 24 խաղում դարձել է 12 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ: