Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում:
Այդ որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:
Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:
Հիշեցնենք` այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
Վերջերս նման օրենք ընդունվեց նաև Ղազախստանում: