Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Յուվենտուսը» ընդունել էր «Ուդինեզեին»։
«Բիանկոներիները» ջախջախիչ հաշվով հաղթեցին մրցակցին։ Սարիի թիմի կազմում դուբլ գրանցեց Պաուլո Դիբալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Գոնսալո Իգուայինն ու Դուգլաս Կոստան։
«Յուվեն» հաղթեց 4-0 հաշվով ու նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։