«Ֆլումինենսեի» հարձակվող Մարկուշ Պաուլոն հայտնվել է իսպանական գրանդների՝«Բարսելոնայի» և «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում:
Կատալոնացիները 18-ամյա խաղացողի համար բրազիլական ակումբին առաջարկել է 5 միլիոն եվրո, սակայն այդ առաջարկը մերժվել է: «Ռեալը» իմացել է այդ մասին, որ «Բարսելոնան» հետաքրքրված է երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստով և նույնպես սկսել է հետևել նրան:
Մարկուշ Պաուլուի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Պայմանագրում նրա փոխհատուցման գումարը կազմում է 45 միլիոն եվրո, բայց «Ֆլումինենսեն» կարող է նրան վաճառել 15 միլիոնով, որպեսզի մեկ տարվա հետո խաղացողը անվճար չտեղափոխվի Եվրոպա: