Հունվարի 16-19-ը Ծաղկաձորում` երկու խաղահրապարակներում, կանցկացվեն «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր:
Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող /երեքը ` խաղադաշտում, մեկը` պահեստային/:
Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3-5-ը Ծաղկաձորում կայանալիք «Եվրոպա- տուր» մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր: