«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանը երեկ` հունվարի 15-ին, հայր է դարձել:
Լույս աշխարհ է եկել նրա դուստրը, որին ծնողները տվել են Մալենա անունը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Վարդան Պողոսյանին և իր կնոջը` Մարինային, դստեր ծնունդի առթիվ` նրան մաղթելով առողջ և անհոգ մանկություն: