Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է փոխհատուցման գումարից՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար:
Վալվերդեի հետ պայմանագիրը դեռ մեկուկես տարի ուժի մեջ էր և կատալոնական ակումբը պետք է փոխհատուցեր Էռնեստոյին՝ ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար, բայց մարզիչն ինքն է հրաժարվել այդ գումարից՝ հօգուտ «Բարսելոնայի»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը Կիկե Սետյենն է: