Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը համաձայնեցրել են պայմանագիրը մինչև 2022 թվականը երկարաձգելը:
Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ պայմանագիրը կստորագրվի:
Չերչեսովը 2016 թվականից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը: Չերչեսովի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը հասել է մինչև ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է մրցաշարի ապագա արծաթե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն (2:2, 3:4` 11մ.):
Հիշեցնենք՝ Ռուսատանի հավաքականն ավելի վաղ դուրս է եկել Եվրոպայի 2020 թ. առաջնության եզրափակիչ փուլ, որտեղ B խմբում կխաղա Բելգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի ընտրանիների հետ: