«Տոտենհեմը» չի կարողանա պայմանագիր կնքել «Պորտուի» և Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշի հետ:
Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը Անգլիայում աշխատանքային թույլտվություն ստանալու խնդիրներ ուներ:
Ֆուտբոլիստը չունի ԵՄ քաղաքացու անձնագիր: Նման դեպքերում Պրեմիեր լիգան պահանջում է, որ մարզիկը վերջին երկու տարում խաղա իր հավաքականի կազմում խաղերի 75 տոկոսը, իսկ ՖԻՖԱ-ի վարկանիշում հավաքականը պետք է ունենա առնվազն 50-րդ դիրքը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Զե Լուիշը չի համապատասխանում այս չափանիշներից որևէ մեկին: