«Լոս Անջելես Գելաքսին» բանակցություններ է վարում «Սևիլիայի» հետ ՝ հարձակվող Խավիեր Էրնանդեսի տրանսֆերի հետ կապված:
Գործարքը կարող է կազմել 9 միլիոն եվրո: Բացի այդ, ևս 3 միլիոն եվրո կվճարվի որպես բոնուս: Այսպիսով, ամերիկյան ակումբի համար այդ տրանսֆերային գումարը կարող է ռեկորդային լինել ակումբի պատմության մեջ:
Մինչ օրս ակումբի տրանսֆերային ռեկորդը պատկանում է Ջիովանի դոս Սանթոսին, ում ակումբը ձեռք բերեց «Վիլյառեալից» 6 միլիոն եվրոյով 2015 թվականին: