«Չելսիի» ղեկավարությունը նախատեսում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին մինչև հունվարի վերջ: Այդ մասին հայտնում է football.london-ը։
Հաղորդվում է, որ լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար առաջարկել 47 միլիոն ֆունտ:
Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել իսպանացու գործակալի հետ: Այս մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 11 հանդիպում «Արքայական ակումբի» կազմում։