«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը մերժելու իր որոշումը: Կարիերայի մեծ մասն իսպանացի ֆուտբոլիստն անցկացրել է հենց կատալոնական ակումբում.
«Այո, ես իսկապես առաջարկ եմ ստացել «Բարսելոնայից»` ի դեմս Էրիկ Աբիդալի և Օսկար Գրաուի, բայց ես այն չընդունեցի, քանի որ դեռ վաղ է, որ ես գլխավորեմ այդ թիմը: Բայց ապագայի համար դա մնում է իմ երազանքը:
Որոշմանս մասին առաջին հերթին հայտնեցի ընտանիքիս անդամներին, իսկ հետո «Ալ-Սադի» ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հետևում էին իրադարձությունների զարգացմանը: 3 օր ես աշխատանքային առումով լավ վիճակում չէի, բայց հիմա ամբողջովին կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» Չավիին առաջարկել էր գլխավորել թիմը Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունից առաջ: Արդյունքում կատալոնական թիմը գլխավորեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը: