Շարունակվում է շախմատի Հայաստանի առաջնությունը: Այսօր կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Կանանց պայքարում շարունակում է իր հաղթարշավը Մարիա Գևորգյանը: Մարիա Գևորգյանի հերթական զոհը Նարե Առաքելյանն էր: Այս տուրում հաղթանակներ են տարել նաև Մարիամ Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանն ու Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի է ավարտվել Գաբոյան-Խաչատրյան պարտիան:
5 տուրից հետո 4 միավորով առաջատարը Մարիա Գևորգյանն է: 3.5-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանն ու Աննա Խաչատրյանը:
Տղամարդկանց պայքարում հաղթանակներ են տարեկ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի են ավարտվել Տեր-Սահակյան-Հակոբյան, Գաբուզյան-Հակոբյան, Սարգսյան-Անդրիասյան պարտիաները:
5 տուրից հետո 3.5-ական միավորով առաջին տեղը կիսում են Ռոբերտ Հովհանիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: