«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին՝ Լարոն, պատմել է, թե ինչպես է իմացել հոր՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին.
«Ես ինչ-որ բան տեսել էի սոցցանցերում: Ընկերներիս հետ խաղում էի, երբ հայրս զանգահարեց ինձ ու ասաց, որ ստորագրել է պայմանագիրը:
Չգիտեմ՝ երազել է նա դրա մասին, թե՝ ոչ, բայց նա մարզելու է Մեսսին: Դա մեծ ուրախություն է նրա համար: Ես երեկ նայում էի Մեսսի մարզումներն ու գժվում էի:
Մանուկ ժամանակ ես «Ռեալի» երկրպագու էի, բայց երբ հայտնվեց Մեսսին, սկսեցի «Բարսելոնայով» միայն խաղալ վիդեոխաղեր: Հայրս մարզելու է աշխարհում լավագույններին», — El Larguero-ին տված հարցազրույցում ասել է Լարոն: