Անգլիական «Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է շռայլել թիմի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հասցեին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Նա իմ սիրելի խաղացողներից մեկն է, միգուցե՝ ամենասիրելին: Սադիոն հոյակապ գոլեր է խփում և միշտ ժպտում է: Չեմ սիրում փնթփնթացող ֆուտբոլիստներին:
Յուրգեն Կլոպը շատ ճիշտ որորշում կայացրեց, երբ որոշեց ձեռք բերել այս տղային: Նրա խաղը ինձ մեծ բավականություն է պարգևում:
Մանեն պարզապես «հրեշ է»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Մանեն մասնակցել է 20 հանդիպման ՝ դառնալով 11 գոլի 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Մանեն վերջերս ճանաչվեց Աֆրիկայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: