«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ գլխավորում է «Ալ-Սադը», մեկնաբանել է Կիկե Սետյենի նշանակումը կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Ավելի վաղ Չավին էր հենց համարվում կատալոնական ակումբի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» նոր մարզիչը: Ինձ դուր է գալիս նրա ոճը և հուսով եմ, որ նա հաջողության է հասնելու այս թիմում», — Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Առաջին խաղը Կիկե Սետյենի գլխավորությամբ «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 19-ին «Գրանադայի» դեմ: Սկիզբը Երևանի ժամանակով 00:00-ին: