Երևանի «Արարատի» հարձակվող Թեյմուրազ Տոբոևը հեռացել է թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատը» և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Տոբոևին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Հավելենք, որ Տոբոևը Հայաստանի Բարձրագույն խմբի այս առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման։