«Ուրարտուի» նորեկ Եվգենի Օսիպովը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով իր առաջին տպավորությունների և սպասելիքների մասին:
Ռուս ֆուտբոլիստը նշել է, որ տպավորված է ակումբի ենթակառուցվածքներով և ֆուտբոլիստների խաղամակարդակով:
Օսիպովը հավաստիացրել է , որ ամեն ինչ կանի, որպեսզի «Ուրարտուն» բարձր հորիզոնական գրավի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և Հայաստանի Գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ Օսիպովն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմիեր լիգան ներկայացնող «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:
Վերջին թիմը եղել է Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող՝ «Լեվադիա» ակումբը, որի կազմում նա դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում ռուս կենտրոնական պաշտպանն անցկացրել է 34 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։