Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Daily Mail-ի հաղորդմամբ, Ֆերնանդեշը Անգլիայում շաբաթական կստանա 130 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
Մնում է՝ կողմերը համաձայնեցնեն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: «Յունայթեդը» համաձայն է գումարը վճարել 50+10 մլն ֆունտ ձևաչափով:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողն անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: