«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի Մ-17 տարեկանների պաշտպան Յան Կոուտոյին:
«Կուրիտիբան» ցանկանում է բրազիլացու տրանսֆերի դիմաց ստանալ 5 մլն եվրո:
«Մենք աշխատում ենք երկու ուղղությամբ: Առաջին հերթին, ցանկանում ենք արդեն հունվարին երկարաձգել պայմանագրի ժամկետը նրա հետ, իսկ մյուս տարբերակը նրա տրանսֆերը վաճառելն է»,-ասել է պաշտպանի ներկայացուցիչը:
«Կուրիտիբան» հաստատել է կատալոնական ակումբի հետաքրքրվածությունը: Կոուտոյի ծառայությունները հետաքրքրում են նաև «Բայերին» ու «Արսենալին»:
Կոուտոն նախորդ տարի Բրազիլայի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:
Եթե տրանսֆերը հաստատվի, ապա ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա 18 տարին լրանալուց հետո: