Անգլիական «Բարնլիի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Միլանի «Ինտերում», հաղորդում է Calcio Italia-ն:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված 30-ամյա անգլիացու ծառայություններով:
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարները կանցնեն այս տարբերակին, եթե «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերը չկայանա:
Հիշեցնենք, որ Մարտինեսը ԱՊԼ-ի այս առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում և դարձել՝ 5 գոլի հեղինակ: