Երևանում այս օրերին կայանում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը:
Մրցաշարը կայանում է հոբելյանական՝ 10-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում է 543 շախմատիստ, որից 10-ը մասնակցում է շրջանաձև մրցակարգով մրցաշարին, որն էլ կավարտվի վաղը: Այդ մրցաշարին մասնակցում է 3 միջազգային վարպետ և 5 գրոսմայստեր: 10 մասնակիցների թվում է Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:
Մնացած 5 խմբում այսօր կայացան վերջին տուրի հանդիպումները:
Մ-18 տարեկաններ պատանիների խմբում 9 տուրից հետո վաստակած 7.5 միավորով հաղթող է դարձել Էրիկ Չաքրյանը:
Մ-14 տարեկան պատանիների խմբում 9 տուրից հետո վաստակած 7.5 միավորով հաղթող է դարձել Գագիկ Չատինյանը:
Մ-12 տարեկան պատանիների խմբում 9 տուրից հետո վաստակած 8.5 միավորով հաղթող է դարձել Գագիկ Նավոյանը:
Մ-8 տարեկան պատանիների խմբում 9 տուրից հետո վաստակած 9 միավորով հաղթող է դարձել Վաչե Քոչարյանը:
Մ-12 տարեկան աղջիկների խմբում 9 տուրից հետո վաստակած 7.5 միավորով հաղթող է դարձել Էլեն Միրզոյանը: