«Տամբովի» դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը տեղափոխվել է «Փյունիկ»: Երևանյան ակումբի կազմում 23-ամյա դարպասապահը հանդես կգա վարձակալության հիմունքներով` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այս մասին հայտնում է euro-football.ru-ն: Սուգրոբովն անցած տարվա ամռանն է ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել «Տամբով»` Կալինինգրադի «Բալթիկայից»:
«Տամբովի» կազմում Սուգրոդովը մեկ հանդիպման է մասնակցել` Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչի`«Տոմի» հետ խաղում 4 գնդակ բաց թողնելով (0:4):
Հիշենցենք` հունվարի 8-ին «Փյունիկի» գլխավոր մարզիչ նշանակվեց Ռոման Բերեզովսկին: