Վալենսիայում գտնվող «Մեստալիա» ստադիոնը առաջիկայում քանդվելու է: 1923 թվականին կառուցված մարզադաշտը չի բոլորի հարուրամյակը, քանի որ ստադիոնը «հողին հավասարեցնելը» նախատեսված է 2022 թվականին:
Reuters-ը հայտնում է, որ ստադիոնի տեղում կկառուցվեն 5 խոշոր երկնաքերեր, որոնք կներառեն առևտրական կենտրոններ և բնակելի թաղամասեր:
Վերջին տարիներին «Մեստալիան» Իսպանիայում քանդվող 2-րդ ստադիոնն է. 2017 թվականին որոշում կայացվեց քանդել նաև «Վիսենտե Կալդերոնը»:
Հայտնի է, որ նոր ստադիոնը կկառուցվի ավելի մոտ քաղաքի փոքր կենտրոնին:
Նոր ստադիոնի համար շարունակվում են քննարկումները. նախկինում առկա տարբերակները չեն կայացել:
Հավելենք, որ «Մեստալիան» Լա լիգայի ամենահին ստադիոնն է: