Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ֆիորենտինան» ընդունել է «Ատալանտային»: Հանդիպումը կայացել է Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Ֆիորենտինայի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն: Երկրորդ կեսում՝ 67-րդ րոպեին, «Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը հավասարեցրել է հաշիվը: 3 րոպե անց հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ դեղին քարտն է ցույց տվել «Ֆիորենտինայի» պաշտպան Հերման Պեսելյեին, ինչից հետո տանտերերը մնացել են 10 հոգով: 84-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պոլ Լիրոլան խփել է հաղթական գնդակը:
👏👏👏💜💜💜#ForzaViola ⚜️ #FiorentinaAtalanta pic.twitter.com/b6mhXTt8vL
— ACF Fiorentina (@acffiorentina) 15 января 2020 г.
Այս կերպ, «Ֆիորենտինան» դուրս է եկել Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, իսկ «Ատալանտան» ավարտել է ելույթներն այս մրցաշարում: «Ֆիորենտինայի» մրցակիցը Իտալիայի Գավաքի 1/4 եզրափակչում կլինի «Ինտերը»: