Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է թիմի նորանշանակ մարզիչ Միկել Արտետայի աշխատանքը, հաղորդում է The Sun-ը:
«Նա շատ գրագետ մարզիչ է, ով գիտի, թե ինչպիսի ֆուտբոլ է ցանկանում տեսնել: Արտետան վստահություն է փոխանցում երտասարդ ֆուտբոլիստներին:
Նա զրուցում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ և փորձում է հասկանալ նրա խնդիրները»,-ասել է Օզիլը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում վաստակել է 40 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: