Հունվարի 20-ից փետրվարի 2-ը «Փյունիկը» Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավաքի շրջանակում Բերեզովսկու թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի:
Ընկերական խաղերի ժամանակագրությունը՝
Հունվարի 26` «Փյունիկ» — «Ալեքսանդրիա» (Ալեքսանդրիա)
Հունվարի 29` «Փյունիկ» — «Լևսկի» (Սոֆիա)
Փետրվարի 1` «Փյունիկ» — «Վիտոշա» (Բիստրիցա):
Խաղերի մեկնարկների ժամերը կտեղեկացնենք լրացուցիչ: