Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
De Telegraaf-ը գրում է, որ կողմերի միջև գործարքը գրեթե կայացած է։ «Արքայական» ակումբը 55 միլիոն եվրո է վճարելու ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վան դե Բեկը «Ռեալի» ֆուտբոլիստ կդառնա հունիսին։
Վան դե Բեկը մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն նաև նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ինչ-ինչ պատճառներով տրանսֆերը իրականություն չդարձավ։
Բացի «Ռեալից» Վան դե Բեկի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։