Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին։
«Զգում եմ, որ բոլոր երեք հարձակվողները (Ռոնալդու, Դիբալա, Իգուային) գտնվում են լավ վիճակում։
Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է։ Նա լուծել է իր բոլոր ոչ մեծ խնդիրները առողջության հետ ու հիմա գտնվում է արտակարգ մարզավիճակում։ Թվերը խոսում են այդ մասին։ «Ռոմայի» դեմ խաղում Կրիշտիանուն 1100 մետր է վազել 22 կմ/ժ արագությամբ։
Կխոսենք նրա հետ ու կհասկանանք, թե արդյոք նա կխաղա մեր հաջորդ խաղում (Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ «Ուդինեզեի» հետ/խմբ․)։ Մեր բախտը բերել է, որ մենք ուժեղ հարձակվողներ ունենք, նրանք շատ կարևոր են թիմի համար», –Սարիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը։