«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Ուդինեզեի» հետ խաղին:
Այս մասին հայտնում է Football.fr-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 34-ամյա հարձակվողը բացակայում է քթի բորբոքման պատճառով:
«Յուվենտուսի» մեկնարկային կազմն այսպիսին է՝
Բուֆոն, Սանդրո, դե Լիգտ, Ռուգանի, Դանիլո, Ջան, Բենտանկուր, Բերնարդեսկի, Կոստա, Դիբալա, Իգուային: