Ֆրանսիական Լիգա-1-ի 15-րդ տուրից հետաձգված «Մոնակո» — ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 15-ի կեսգիշերին:
Հանդիպումը բաց կթողնեն Էդինսոն Կավանին և Լեանդրո Պարեդեսը, ովքեր հայտացուցակից բացակայում են: Ըստ տեղեկությունների՝ երկու ֆուտբոլիստները մոտ են փարիզյան թիմը լքելուն:
ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը մանրամասնել է, թե ինչու են բացակայումուրուգվայցի և արգենտինացի ֆուտբոլիստները: Նշվում է, որ երկուսն էլ ունեն թեթև վնասվածք և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել:
Ավելի վաղ ֆրանսիական սպորտային մամուլը խաղացողների բացակայությունը կապել էր ակումբից հեռանալու հետ:
Կավանին մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, իսկ Պարեդեսը՝ «Յուվենտուս»: