Երեկ՝ հունվարի 14-ին, կայացել է Հայաստանի տղամարդկանց 2020 թվականի առաջնության 3-րդ տուրը։
Հայաստանի գործող չեմպիոն և մրցաշարի ընթացիկ առաջատար Արման Փաշիկյանը մրցել է 2-րդ հորիզոնականում ընթացող Սամվել Տեր-Սահակյանի հետ։ Սպիտակներով հանդես եկող Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել և սկսել միանձնյա գլխավորել աղյուսակը։
Տուրի մյուս պարտիաներում Արամ Հակոբյանը հաղթել է Հայկ Մարտիրոսյանին, Արման Միքայելյանը առավելության է հասել Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը – Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյան – Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվել են հաշտությամբ։
3-րդ տուրից հետո աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը 2 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։ 6 շախմատիստ 1,5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները։