Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում չմասնակցեց 11 մետրանոց հարվածաշարին:
Պարզվում է, որ իսպանացին իրեն վատ է զգացել: 115-րդ րոպեին, երբ Վալվերդեն գցել է Մորատային, ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է:
Մորատան 11 մետրանոց հարվածաշարին չի մասնակցել սրտխառնոցի պատճառով, բայց թիմում նա 11 մետրանոց հարվածի հաստիքային իրացնող է համարվում: