Լիոնել Մեսսին հերթական անգամ անդրադարձել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությանը.
«Ռոնալդուի հետ հիանալի մրցակցություն էր, որը հավերժ կհիշվի: Մեր թիմերը մշտապես մեծ սպասումներ են ունեցել մեզնից: «Բարսելոնան» և «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբներն են:
Բարձր մակարդակում շատ լավ մրցակցեցինք: Կարծում եմ՝ մարդկանց համար ևս հաճելի էր: Երբ նա խաղում էր «Ռեալում», Էլ Կլասիկոները առանձնահատուկ էին: Այժմ փորձ ենք հավաքել և պետք է առաջ շարժվենք»,-արգենտինացու խոսքն է մեջբերել DAZN-ը: